Ավարտվեց «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային փառատոնը, որը փակման հանդիսույթը տեղի ունեցավ Ալավերդիում: Այս տարի փառատոնին մասնակցել են 24 թատերախմբեր Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի դաշնությունից, ֆրանսիայից և Ճապոնիայից: Ընդհանուր առմամբ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան և Սպիտակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում և չորս գյուղական համանքներում խաղացվել է ավելի քան 43 ներկայացում, փառատոնը վերածելով իրական թատերատոնի:
Թատերական լոռին այս տարի նվիրված էր հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Փառատոնի հանդիսավոր փակմանը և մրցանակների հանձնմանը ելույթներ ունեցան ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Երևանում Ռուսատանի Գիտության և Մշակույթի կենտրոնի տնօրենը և ուրիշներ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ